Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ա.Մանուչարյան.<Շատ ծանր մարտահրավերներ են սպասվում>

Հոկտեմբեր 21, 2010թ. 17:47

14Արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովի ժամանակ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին գլխավոր խորհրդական Աշոտ Մանուչարյանն ասել է. <Միակ ճանապարհը ես տեսնում Հայաստանի քաղաքացիների անհապաղ ժողով հրավիրելու մեջ։ Մենք պետք է հասցնենք դա անել մեկ ամսվա ընթացքում, ստեղծենք մոտավորապես նույն վիճակը, ինչ 1988թ. էր, առաջին օրերին։ Այսինքն, իրոք ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի։ Այդ ժողովը պետք է լուծի մեկ հարց՝ Հայաստանում իշխանություն հռչակի ինքն իրեն։ Դա չի նշանակում, որ մյուս իշխանական օղակները վերացվում են և այլն, և այլն,-ասել է Ա. Մանուչարյանը:-Առաջին հերթին բոլոր իշխանությունների գլխին պետք է իշխի ժողովուրդը, որովհետև այն գործառույթները, որոնց միջով այս տարիների ընթացքում տարել են իշխանությունը կամ քաղաքական ուժերը, պայմանավորված են եղել միայն մեկ բանով՝ որ Հայաստանում այդ շերտը վերածվել է յուրատեսակ թալիբանի։ Թալիբանը պետք չէ գնահատել միայն որպես հոգևոր մոլեռանդների խումբ։ Թալիբանը ուրիշ մոլուցքների վրա էլ կարելի է կառուցել, օրինակ՝ փողի մոլուցքի վրա, որը քիչ պակաս թալիբան է և ոչ պակաս հանցագործությունների ունակ իր երկրի ու ժողովրդի դեմ։ Այդ թալիբանը ձևավորված է նաև Հայաստանում, որին կարծես հիմա առաջարկում են Հայաստանի դեմ կատարել վերջին հանցավոր քայլերը, որից հետո նրանք կոչնչացվեն։

Ա. Մանուչարյանը վստահ է, որ այդ դեպքում միջազգային հանրությունը ստիպված պետք է լինի հաշվի նստել քաղաքական կամքի հետ. <Հիմա այսօր նոր փուլ է, նոր իրավիճակ է, շատ ծանր մարտահրավերներ են սպասվում, և մենք պետք է կարողանանք այդ մարտահրավերներին արժանի պատասխան գտնել>։

7or.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն