Գլխավոր » Լրահոս

ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 107 հարց

Հոկտեմբեր 22, 2010թ. 17:52

Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ հոկտեմբերի 25-28-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը: ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 17 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 107 հարց, միջազգային 18 պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ հոկտեմբերի 25-28-ի ԱԺ նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն հոկտեմբերի 25-ի ԱԺ նիստում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն