Էրդողանը սպասում է Հունաստանի աջակցությանը
Հոկտեմբեր 25, 2010թ. 12:21
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կլիմայի փոփոխության հարցերով կազմակերպված համաժողովի շրջանակներում Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի նախագահ Յորգոս Պապանդրեուի հետ: Հանդիպման ընթացքում ստորագրվել է 22 համաձայնագիր: Նախագահները նշել են, որ խնդիրների լուծման հարցում իրենց կարծիքները համընկնում են, և ցանկություն են հայտնել այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կլինեն իրագործելի և խելամիտ: Էրդողանը նաև հայտնել է, որ սպասում է Հունաստանի աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարում












