Գլխավոր » WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Նալբանդյանը գոհ է եռակողմ հանդիպումից

Հոկտեմբեր 28, 2010թ. 10:00

NalbandyanՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը Աստրախանում հոկտեմբերի 27-ին կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները Աստրախանում քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մանրամասները: Առաջինը՝ վերահաստատեցին Մայնդորֆում 2008թ. նոյեմբերի 2–ին ընդունված հռչակագրի դրույթները։ Երկրորդը՝ ընդգծեցին, որ քաղաքական–դիվանագիտական ճանապարհներով հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել ռազմական ոլորտում փոխվստահության, նաև հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ։ Երրորդը՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխանակել ռազմագերիներին և վերադարձնել դիակները և այս պայմանավորվածությամբ առաջնորդվել նաև ապագայում։
Նաև նախագահները հանձնարարեցին արտգործնախարարներին շարունակել բանակցությունները, փորձել պայմանավորվածության գալ հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ՝ մինչեւ դեկտեմբերի սկզբին Աստանայում անցկացվելիք ԵԱՀԿ–ի գագաթնաժողովը:
Սա Ռուսաստանի Նախագահ Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ ներկայությամբ յոթերորդ հանդիպումն էր վերջին երկու տարվա ընթացքում: Կարծում եմ, որ այս հանդիպումը, ինչպես եւ նախորդները, օգտակար էր եւ կարեւոր:

ArmAr.am


Դիտել WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն