Գլխավոր » WestArmenia, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Հոկտեմբեր 27, 2010թ. 20:05

DAV_3644Ներկայացնում ենք Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության ամբողջական տեքստը, որն ընդունվել է այսօր` հոկտեմբերի 27-ին Աստրախանում նրանց եռակողմ հանդիպման արդյունքում: Տեքստը տեղադրված է Ռուսաստանի նախագահի կայքում:

«Ադրբեջանական հանրապետության, Հայաստանի հանրապետության եւ Ռուսաստանի դաշնության նախագահները հանդիպեցին 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Աստրախանում` ՌԴ նախագահի հրավերով եւ հանգամանալից քննարկեցին ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները:

Հաստատելով 2008-ի նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հռչակագրի դրույթները, նախագահներն ընդգծեցին, որ հակամարտության կարգավորումը քաղաքական դիվանագիտական միջոցներով պահանջում է հետագա ջանքեր` հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ ռազմական ոլորտում վստահության միցառումների հարցում: Այդ նպատակով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվեցին որպես առաջին քայլ անհապաղ ռազմագերիների եւ զոհվածների դիակների փոխանակում կատարել` ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, ինչպես նաեւ այդ մոտեցումներով ղեկավարվել նաեւ հետագայում` այդ հարցերում ելնելով բացառապես հումանիտար բյութից»:


Դիտել WestArmenia, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն