Գլխավոր » Լրահոս

ՍԴՀԿ Հայ-ամերիկյան խորհուրդը Կալիֆոռնիայի ընտրություններում պաշտպանում է Ջերի Բրաունի թեկնածությունը

Հոկտեմբեր 28, 2010թ. 14:03

ՍԴՀԿ Հայ-ամերիկյան խորհուրդը հայտարարում է  Կալիֆոռնիայի նահանգապետական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջերի Բրաունի թեկնածությունը:

«Ջերի Բրաունը երկար տարիներ  Հայկական հարցի ակտիվ պաշտպանն է, և նա միակն է բոլոր թեկնածուների մեջ, ով կարող է լավագույնս ներկայացնել հայ համայնքի շահերը»,-ասել է  Հայ-ամերիկյան խորհրդի Գործադիր մարմնի անդամ Սևակ Խաչատրյանը:

Բրաունը դեռևս 1970-ական թվականներից, երբ Կալիֆոռնիայի նահանգապետն էր սերտ կապեր է ունեցել Ամերիկայի հայկական համայնքի հետ: Նա  մեր շատ հայրենակիցների նշանակել է պատասխանատու դատական և գործադիր պաշտոններում:

Ջերի Բրաունը մշտապես պայքարել է պաշտոնական Վաշինգթոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

«Հայկական համայնքին  նվիրվածությունը Բրաունին շահեկանորեն առանձնացնում է այլ թեկնածուներից: Մենք վստահ ենք, որ հետագայում նույնպես Բրաունը կպաշտպանի ԱՄՆ-ի հայ համայնքի շահերն ու կհետաքրքրվի նրանց խնդիրներով»,-ավելացրել է Սևակ Խաչատրյանը:

ՍԴՀԿ Մամլո Դիվան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն