Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև բանակցությունները շարունակվում են
Հոկտեմբեր 28, 2010թ. 15:10
Բանակցությունները Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև Թուրքիայի տարածքում հակահրթիռային համակարգի հնարավոր տեղակայման ուղղությամբ շարունակվում են: Այս մասին չորեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սելջուկ Ունալը: «Բանակցությունները ներկա պահին չեն ավարտվել և շարունակվում են»,- ասել է նա` ավելացնելով նաև, որ Թուրքիան կողմնակից է Հյուսիսատլանտյան դաշինքի հակահրթիռային ընդհանուր համակարգի ստեղծմանը, որը կապահովի դաշինքի բոլոր երկրների անվտանգությունը:
ArmAr.am












