Գլխավոր » Society, Լրահոս, Տնտեսություն

«Էքսպո Ռուսաստան-Հայաստան. 2010» երրորդ ամենամյա արդյունաբերական ցուցահանդես

Հոկտեմբեր 28, 2010թ. 15:15

DAV_4243Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Էքսպո Ռուսաստան-Հայաստան. 2010» երրորդ ամենամյա արդյունաբերական ցուցահանդեսի բացմանը, որի նպատակն է` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև զարգացնել գիտատեխնիկական, մշակութային, առևտրատնտեսական փոխշահավետ համագործակցություն, խթանել համատեղ բիզնեսն ու ներդրումները:

«2010թ.` ԱՊՀ-ում գիտության և նորարարությունների տարի» կարգախոսով անցկացվող ցուցահանդեսում Նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել էներգետիկայի, այդ թվում` ատոմային էներգետիկայի, մեքենաշինության, տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցության, շինարարության, քիմիական արդյունաբերության և այլ ոլորտների նոր տեխնոլոգիաներին:

Երևանյան ցուցահանդեսին իրենց ապրանքատեսականիով հայկական մի շարք ընկերությունների հետ ներկայացել են   Ռուսաստանի Դաշնության տասնութ տարածաշրջաններից ժամանած մոտ յոթանասուն ընկերություններ: Արդյունաբերական ցուցահանդեսում տաղավարներ ունեն նաև Հայաստանի մարզերը:


Դիտել Society, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն