ՀՀ ԱԳ նախարարի հեռախոսազրույց է ունեցել Դեյվիդ Լիդինգտոնի հետ
Հոկտեմբեր 28, 2010թ. 15:52
Հոկտեմբերի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպական հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:
Էդվարդ Նալբանդյանն ու Դեյվիդ Լիդինգտոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերի շուրջ:












