Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Աջակցենք Համահայկական Հիմնադրամին

Հոկտեմբեր 29, 2010թ. 09:59

“Հայաստան”  համահայկական հիմնադրամի Ծրագրերի և արտաքին կապերի բաժինը շնորհակալություն հայտնելով ամենամյա Հեռուստամարաթոնի բոլոր աջակիցներին` առցանց լուսաբանման և Հիմնադրամի կողմից Հայաստանի և Արցախի գյուղական համայնքներում կենսական կարևորություն ունեցող ծրագրերի իրականացմանը մասնակցություն ունենալու համար,  տեղեկացնում է 2010 թ.-ի Հեռուստամարաթոնը ուղիղ եթերով  (հեռուստատեսությամբ և առցանց) կհեռարձակվի Նոյեմբերի 25-ին` ժ. 20:00:

“Ջուրը կյանք է” – սա է այս տարվա դրամահավքի կարգախոսը: Ընթացիկ տարվա հանգանակությունները կուղղվեն Արցախի գյուղերում խմելու և ոռոգման ջրի խնդրի լուծմանը, ինչպես նաև Հայաստանի և Արցախի սահմանամերձ գյուղերում շարունակվող համապարփակ զարգացման ծրագրին` շոշափելի և երկարաժամկետ փոփոխություն բերելով շահառուների կյանքում:

Հիմնադրամը դիմում է լրատվամիջոցներին. <Մենք Ձեր կարիքն ունենք տեղեկատվություն տարածելու կորևոր գործում: Օգնե′ք մեզ մեր խոսքը հասցնել նրանց, ովքեր ցանկանում են նվիրատվություն կատարել: Եթե Դուք նախկինում մեզ աջակցել եք կամ եթե հնարավորություն
չեք ունեցել, սակայն ցանկանում եք մասնակցել, ապա կարող եք դա անել` տեղադրելով Հեռուստամարաթոն 2010-ի բանները Ձեր կայքում ընդամենը 22 օրով (նոյեմբերի 5-ից մինչև նոյեբմերի 26-ը` առավոտյան ժամը 8:00-ը): Եթե ցանկանում եք տեղադրել բանները, խնդրում
եմ ուղարկել բանների պահանջվող չափերը և ֆորմատը այս էլեկտրոնային հասցեով: Ձեր ոչ դրամական ներդրումը կառաջացնի առցանց դրամական նվիրատվությունների քանակական աճ: Ձեր աջակցությունը անգնահատելի է>:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն