Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Պարզվեց կեղծիքը. ՀՀ նախագահը չի փորձել հետաձգել Ցեղասպանության բանաձեւի քննարկումը

Հոկտեմբեր 30, 2010թ. 12:13

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել ի պատասխան ինտերնետում տեղադրված անհայտ ծագման սկանդալային տեսահոլովակի, որում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը իբր ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցչի հետ զրույցում հայտարարում է, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը զանգահարել է իրեն եւ խնդրել հետաձգել Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը : Ստորև ներկայացնում ենք հայտարարության ամբողջական տեքստը.

«ԱՄՆ փոխնախագահը եւ նախագահ Սարգսյանը 2009թ. ապրիլին երկու անգամ խոսել են: Այս խոսակցությունների ընթացքում փոխնախագահը ասել է նախագահ Սարգսյանին, որ Միացյալ Նահանգները հավատում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եւ սահմանների բացումը ճանապարհ կհարթեն Հայաստանի ավելի լավ ապագայի համար եւ հայտնել է Միացյալ Նահանգների աջակցությունը նրա առաջնորդության համար: Փոխնախագահը հայտնել է Օբամայի վարչակազմի աջակցությունը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ հայ-թուրքական համատեղ հայտարարության մասին Շվեյցարիայի առաջարկին:

Նախագահ Սարգսյանը չի խոսել նախագահ Օբամայի ապրիլ 24-յան ուղերձի բովանդակության մասին եւ չի փորձել հետաձգել Ներկայացուցիչների պալատի 252 բանաձեւի դիտարկումը: Ընհակառակը, փոխնախագահ Բայդենի եւ նախագահ Սարգսյանի միջեւ խոսակցությունները, որոնց վերջերս անդրադարձել է փոխնախագահ Բայդենը, հայ -թուրքական հարաբերությունները կարգավորելու համար անհետաձգելի քայլեր կատարելու անհրաժեշտության մասին էին: Երկու ղեկավարները համաձայնել են, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների»:


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն