Գլխավոր » Society, Զինված ուժեր, Լրահոս

Նախարարը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների կապը ազգային բանակի հետ

Հոկտեմբեր 29, 2010թ. 10:25

banakՊաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող «Արի տուն» ծրագրի մասնակից սփյուռքահայ հիսուն երիտասարդների: Հանդիպմանը մասնակցում էր նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ողջունելով սփյուռքահայ երիտասարդներին` ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների կապը ազգային բանակի հետ` նշելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար հարազատ տուն է: Ս.Օհանյանը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վարվող պաշտպանական քաղաքականությունը և զինված ուժերի զարգացման հեռանկարները` նշելով, որ բանակը հանդիսանում է ՀՀ անվտանգության ազգային երաշխիքը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր է գնահատել «Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության և սփյուռքի նախարարությունների համագործակցությունը` նշելով, որ համագործակցության զարգացումը իրատեսական է դարձնում «Արի բանակ» ծրագիր իրականացնելու հնարավորությունը:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, պաշտպանության նախարարը պատասխանել է սփյուռքահայ երտասարդների հարցերին: Երիտասարդները հանդես են եկել առաջարկություններով, այդ թվում` հնարավորություն տալ սփյուռքահայ երիտասարդներին ծառայելու հայոց ազգային բանակում:

ArmAr.am


Դիտել Society, Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն