Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

ՀՀ պաշտպանության նախարարը պարգևատրել է

Հոկտեմբեր 30, 2010թ. 14:10

Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Վազգեն Սարգսյան» և «Ծովակալ Իսակով» գերատեսչական մեդալներով պարգևատրեց ավագ ենթասպա Արթուր Առաքելյանին և պայմանագրային զինծառայող Հենրիկ Մանուկյանին:

Զինծառայող Հենրիկ Մանուկյանը ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորել է մարտական սխրանք, իսկ Արթուր Առաքելյանը զինծառայության ընթացքում փրկել է մարդկային կյանք:

Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած սխրանքի համար` Սեյրան Օհանյանը նշեց, որ նրանց սխրանքը պետք է օրինակ ծառայի իրենց  զինակից ընկերների համար: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն