Գլխավոր » Լրահոս, Վրաստան

Վերին Լարսը փակ է

Նոյեմբեր 1, 2010թ. 14:10

Վերին Լարս անցակետը տանող ճանապարհի երթեւեկությունը կաթվածահար է եղել ժայռի փլուզման պատճառով: Այդ մասին հաղորդում  է  Ռեգնումը, հղում անելով  վրացական լրատվամիջոցներին:
Տեղեկատվության համաձայն, հսկայական ժառյաբեկորը ընկել ու փակել է Վրաստանի Կազբեկի շրջանը Հյուսիսային Օսիային կապող ճանապարհը: Կարծիք է հայտնվում, թե` ամենայն հավանականությամբ  պատճառը եղել է տեղացած հորդ  անձրևը,  որ սողանք է առաջացրել: Ճանապարհի երթեւեկությունը փակ է, մինչ կհեռացվի ժառյաբեկորը: Վրաստանի իշխանությունը հաղորդել է, որ տեղում աշխատում է հատուկ տեխնիկա:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Վրաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն