Թուրք Բեքլևիչն ու Օրսեքը Ստեփան Գրիգորյանի ընկերները չեն
Քաղաքագետը Ստեփան Գրիգորյանն ասուլիսում խոսելով մի քանի ժամով Հայաստան ժամանած, այնուհետև արտաքսված «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչի և փոխնախագահ Բայբարս Օրսեքի մասին, ասել է, թե անձամբ ճանաչում է նրանց, բայց դա չի նշանակում, թե թուրք գործիչները իր ղեկավարած` Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի գործընկերն են. «Բավական հետաքրքիր, ակտիվ երիտասարդներ են ու հանդես են գալիս հայ-թուրքական սահմանի բացման նախաձեռնությամբ: Նրանք եկել են իրենց նախաձեռնությամբ և ուզում էին շարունակել հոկտեմբերի 10-ին կատարած հայ-թուրքական սահմանին մոտենալու իրենց նախաձեռնությունը»:
Խոսելով այն մասին, որ Հայաստան ժամանած թուրք գործիչներին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը երկրից քաղաքակրթորեն դուրս է հրավիրել` Ստեփան Գրիգորյանն ասել է. «Մեր պետական ինստիտուտներն ու ԱԳ նախարարությունը իրենց շատ լավ, շատ կոռեկտ պահեցին, գոհ եմ»:












