Գլխավոր » Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հայաստանը չպետք է արձագանքի համարժեք քայլով

Նոյեմբեր 1, 2010թ. 19:06

Kiro ManoyanԸստ թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության` Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը հանել է Հայաստանին Թուրքիայի համար արտաքին սպառնալիք հանդիսացող երկրների ցանկից:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը թուրքական ԶԼՄ-ներով տարածած տեղեկատվությունը համարեց ենթադրություն, քանի որ չկա հրապարակված համապատասխան փաստաթուղթ:

Նա կարծում է, որ Հայաստանը երբեք էլ թուրքերի համար վտանգ չի ներկայացրել` հակառակ այն բանի, որ մեր երկիրը ընդգրկված է եղել Թուրքիայի համար արտաքին սպառնալիք հանդիսացող երկրների ցանկում:

Փոխարենը, ըստ Կ.Մանոյանի, Հայաստանը չի կարող Թուրքիային պատասխանել համարժեք քայլով, որովհետեւ Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության տեսանկյունից մեր երկրի համար գլխավոր սպառնալիքներից մեկը: Դաշնակցական գործիչը, նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի հարցում բանակցությունները (եւ Հայաստան-Թուրքիա արձանագրությիւնների պատճառով Թուրքիայի ունեցած լծակները այդ հարցում), կարծում է, որ Թուրքիան այսօր ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում մեր երկրի համար:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն