Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախի Հանրապետության նախագահը ընդունել է Հայ դատի անդամներին

Նոյեմբեր 1, 2010թ. 18:13

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հունաստանի Հայ դատի հանձնախմբի անդամ Խաչիկ Խաչատուրյանին եւ Աթենքի Խաձիկիրիակիո գիշերօթիկ հաստատության տնօրեն Էվի Կալիմնյուին:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել հյուրերի ջանքերը՝ ուղղված Հունաստանում Արցախի զոհված ազատամարտիկների երեխաների հանգիստը կազմակերպելու գործին` հույս հայտնելով, որ այս բարեգործական կարեւոր նախաձեռնությունը հետագայում եւս կունենա իր շարունակությունը:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը ու կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն