Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Կանադայի դեսպանը հանձնեց իր հավատարմագրերը

Նոյեմբեր 1, 2010թ. 18:18

Նոյեմբերի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Ջոն Սլոանին (John Sloan, նստավայրը` Մոսկվա)`հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը, շնորհավորելով դեսպան Սլոանին նշանակման կապակցությամբ, նշեց, որ այս տարի հայ-կանադական հարաբերությունները զգալի առաջընթաց են ապրել` թե քաղաքական երկխոսության, թե խորհրդարանական եւ թե ապակենտրոնացված համագործակցության ձեւաչափերում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ դեսպան Սլոանը իր կարեւոր ներդրումը կունենա հայ-կանադական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում եւ արտգործնախարարության աջակցությունը հայտնեց դեսպանին` իր առաքելության իրականացման ընթացքում:

Դեսպան Սլոանը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` վստահեցրեց, որ կանի առավելագույնը վերջին շրջանում տարբեր ոլորտներում աշխուժացած երկկողմ համագործակցությունը առավել խորացնելու եւ ընդլայնելու համար:

Զրուցակիցները կարեւորեցին միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Կանադայի համագործակցությունը:

Էդվարդ Նալբանդյանն ու Ջոն Սլոանը մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ. այդ ենթատեքստում ՀՀ արտգործնախարարն ընդգծեց, որ օրակարգային է դարձել Երեւանում Կանադայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն