Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Աղդամը վերջապես վերանվանվեց Ակնա

Նոյեմբեր 2, 2010թ. 10:00

AknaՎաղուց ժամանակն  է ձերբազատվել թյուրքական տհաճ անվանումներից ու մեր հայրենիքի բնակավայրերին վերադարձնել իրենց իրական, պատմական անվանումները:

Եվ այսպես, ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, Արցախի Հանրապետության  կառավարության որոշմամբ Աղդամը վերանվանվել է Ակնա և դարձել Ասկերան քաղաքի թաղամասերից մեկը:

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ Սերգեյ Նասիբյանն ռադիոկայանի թղթակցին տեղեկացրել է, որ այդ որոշման նպատակն է կարգավորել Աղդամում ապրող բնակիչներին հողահատկացումների գործընթացը և այլ կենցաղային հարցեր:  «Քանի որ այս բնակավայրին առայժմ կարգավիճակ տրված չէ , այն որպես   Ակնա թաղամաս մտնում է Ասկերանի քաղաքային համայնքի մեջ», – ասել է Նասիբյանը:

Արցախի Հանրապետության  կառավարության տվյալներով`   Ակնայում մշտապես բնակվում են 360-ից ավելի բնակիչներ, որոնք հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ:

Սերգեյ Նասիբյանն ասել է, որ միգուցե հետագայում, երբ Ակնան բնակավայրի կարգավիճակ կստանա,  կիրականացվեն նաև ինչ-ինչ ծրագրեր, մինչդեռ այսօր դեռ նման ծրագրեր չկան:

«Հետագայում, երբ տրվի բնակավայրի կարգավիճակ, կհայտարարենք, որ մեր բնակավայրերը մենք վերաբնակեցնում ենք, վերաազատագրել ենք և վերաբնակեցնում ենք մեր բնակիչներին », – նշել է Արցախի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետը:

ArmAr.am


Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն