Բակո Սահակյան. Կարևոր է Սփյուռքի մեր հայրենակիցների այցելությունը Արցախ
Նոյեմբեր 2, 2010թ. 10:18
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է Մոնրեալի /Կանադա/ քաղաքապետարանի խորհրդի անդամ Հարութ Չիթիլյանին եւ Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի առաջնորդարանին կից կառավարական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Հակոբ Արսլանյանին:
Բակո Սահակյանը կարեւոր է համարել Սփյուռքի մեր հայրենակիցների այցելությունն Արցախ` ընդգծելով, որ այն կնպաստի հայրենիքն ավելի մոտիկից ճանաչելու, երկկողմ կապեր հաստատելու գործին: Նախագահի խոսքով՝ նման այցելությունները նաեւ լավ հնարավորություն են ստեղծում համագործակցության համատեղ ծրագրեր մշակելու համար:
ArmAr.am












