Գլխավոր » TOP, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Քրդերի պահանջը Թուրքիային

Նոյեմբեր 2, 2010թ. 12:00

kurd-1«Քուրդիստանի համայնքների միությունը» (KCK) տարածել է հաղորդագրություն այն մասին, որ քրդերը երկարացնում են գործողությունները դադարեցնելու նախապես սահմանված ժամկետը: Դեռևս օգոստոսի 13-ին հայտարարվել էր, որ մինչև հոկտեմբերի 31-ը դադարեցվում են գործողությունները: Ըստ թուրքական «Դողան հաբեր» (Dogan Haber) լրատվական կայքի`այս անգամ այդ ժամկետը երկարաձգվել է մինչև Թուրքիայի 2011-ի խորհրդարանական ընտրությունները: Այդ ընթացքում քրդերն անհրաժեշտ են համարում թուրքական պետության կողմից 5 կարևորագույն քայլերի կատարումը:

1. Ռազմական և քաղաքացիական օպերացիաների դադարեցում:

2. Հանիրավի ձերբակալված քուրդ քաղաքական գործիչների ազատ արձակում:

3. Հնարավորություն տալ առաջնորդ Ափոյին (Աբդուլլահ Օջալան) մասնակցել կարգավորման գործընթացին և երկխոսությունը հասցնել բանակցությունների մակարդակին:

4. Գործընթացի առաջխաղացման համար հիմնել սահմանադրական ուսումնասիրությունների հանձնաժողովներ:

5. Վերացնել աշխարհում ոչ մի տեղ չհանդիպող ընտրությունների 10 տոկոսի շեմը պարտադիր հաղթահարելու մասին օրենքը:


Դիտել TOP, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն