Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Նախագծի քվեարկության հետաձգումը բխում էր պետության շահերից

Նոյեմբեր 2, 2010թ. 14:56

Ինչպես հայտնի է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հեղինակած Արցախի Հանրապետության անկախության ճանաչման նախագծի քննարկումը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 9-ը` մինչև Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի աշխատանքների ավարտը:

Այսօր «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ խոսելով ԱԺ-ում  սույն օրինագծի մասին, ասել է, թե նորմալ է վերաբերում «Ժառանգության» առաջարկին, բայց, պետական շահերից ելնելով, նախագծի քվեարկության հետաձգումը համարեում է ճիշտ մոտեցում:

§ԼՂՀ ճանաչման գործընթացը պետք էր սկսել շատ շուտ, երբ ԼՂ-ն հռչակեց իր անկախությունը: Այժմ ճանաչումը որակական փոփոխության չի բերելու, որովհետև քաղաքական կոնյուկտուրան այնպիսին է, որ որևէ երկիր չի ճանաչելու այդ անկախությունը¦:

Կարապետյանն այն կարծիքին է, որ Աստանայի հանդիպումից հետո էլ չպետք է օրինագիծը դնել քվեարկության, քանի որ դա կնշանակի, որ հայկական կողմը փորձում է շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը

§«Հայաստանի վիճակն այսօր այնքան էլ բարվոք չէ, որ դրան մի հատ էլ գումարենք շանտաժը, որը կարող է բերել պատերազական գործողությունների վերսկսման: Ապակայունացումից բացի այլ բանի չենք հասնի¦,- իր կարծիքն է հայտնել Ա. Կարապետյանը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն