Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, սահմանախախտը կհանձնվի Ադրբեջանին

Նոյեմբեր 3, 2010թ. 16:15

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ի կատարումն 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածության, ս.թ. նոյեմբերի 4-ին ժամը 12:00-ին հայ-ադրբեջանական շփման գոտու հյուսիս-արևելյան սահմանում` Իջևան-Ղազախ ճանապարհի հատվածում, ադրբեջանական կողմին է հանձնվելու 2010թ. ՀՀ սահմանն ապօրինի հատած և այժմ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնւմ է, որ ելնելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերից, մինչև ադրբեջանական կողմին հանձնելը ԱՀ քաղաքացու անուն ազգանունը չի հրապարակվում:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն