Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` ուսանողների համար

Նոյեմբեր 3, 2010թ. 18:58

IMG_7831ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում եռօրյա ինտերակտիվ դասընթաց է կազմակերպվել տարբեր բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար:

Կոնկրետ օրինակով հմտություններ ձեռք բերելու մեթոդը, հիմնականում, տալիս է սպասված, ցանկալի արդյունք: Եռօրյա ինտերակտիվ դասընթացների միջոցով, հանրապետության տարբեր բուհերից ընտրված ապագա իրավաբանները ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակով գործնական գիտելիքներ ստանալու հնարավորություն ունեն պայմանագրային իրավունքի և դատավարական ընթացակարգերի վերաբերյալ:

ՙՀաջողված աշխատանքի հիմքում օրենքի իմացությունն է: Կարևոր է գիտակցել, որ գրված դրույթներից բացի, գոյություն ունեն նաև բարոյական նորմեր, որոնց կիրառումը ոչ միայն ցանկալի, այլև պարտադիր է ամուր կազմակերպություն ունենալու համար: Վստահ եղեք, որ աշխատակիցների նկատմամբ հարգանքը փոխադարձ է լինում` ապահովելով բարձր արդյունավետություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջնորդվում է կառավարման այն մշակույթով, որի հիմքում գերակայում են օրենքը, թափանցիկ գործելաոճն ու հարգանքը՚,-ներկաների ուշադրությունը հրավիրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ոլորտի առանձնահատկությունները գործնականում հասկանալու հարցում ուսանողները ստանալու են ՎիվաՍել-ՄՏՍ-ի իրավաբանական բաժնի աշխատակիցների աջակցությունը: Դասընթացի ավարտին ապագա իրավաբանները ստանալու են մասնակցության հավաստագրեր:


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն