Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին
Պետք է դադարեցնել հայ ազգայնականների արձագանքները խլացնելը
Հայաստանը հետզհետե մեծացնում է իր արտաքին քաղաքականության ծավալները, բազմաբեւեռ մոտեցումները եւ դրան արագ ու համարժեք արձագանքելու անհրաժեշտություն կա այլեւս:
Մեր պետությունը, իշխանություններն ու ընդդիմությունը հայտնվել են հայկական հարցերի միջազգայնացման մի այնպիսի փուլում, որ մեր երկրում ազգային արժեքները վերաարժեւորելու եւ առողջ ազգայնական գաղափարներն արմատավորելու լուրջ խնդրի առջեւ են հայտնվել:
Սակայն, Հայաստանում իշխանական եւ ընդդիմադիր ուժերը հիմնականում ժողովրդավարական արժեքների կրող են եւ արեւմտյան, ռուսաստանյան, թուրքա-ադրբեջանական կամ այլոց ազգայնամոլական ՙհարձակումներին՚ լիարժեք չեն արձագանքում: Չնայած ՀՀ նախագահը վերջին ժամանակներս փորձում է ինչ-որ չափով հակադարձել:
Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին, քաղաքական բոլոր ուղղություններին եւ զանգվածային լրատվամիջոցներին՝ վերջապես ՙբացել՚ ինչ-որ մի ձեռքով հայ ազգայնականների վրա դրված արգելանքը, եւ հնարավորություն ստեղծել հայ ազգայնականների (դիցուկ՝ հայ արիականների) ծավալուն գործունեության համար եւ հայրենիքում եւ սփյուռքում:
Այլապես մեր՝ հայ ազգայնականներիս արձագանքները ՙխլացվում՚ են անգամ հայկական զլմ-ների կողմից, իսկ քաղաքական ոլորտում դառնում են ՙանտեսանելի՚…
Կոչ ենք հղում նաեւ Հայաստանի ու սփյուռքի ազգայնական ուժերին՝ միավորվել՝ ՀՀ օրենսդիր ու գործադիր մարմիններում հայ ազգայնական քաղաքական ուղղության ներկայացուցիչներ ունենալու համար:
Հայ Արիական Միաբանության
ՙՈգու պահապաններ՚ երիտասարդական եւ ուսանողական միություն
04.11.2010թ.













