Վրաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել
Նոյեմբեր 5, 2010թ. 12:30
Վրաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Գրիգոլ Վաշաձեն և Մանուչեհեր Մոթաքին համաձայնագիր են կնքել «Առանց մուտքի արտոնագրի համակագի» մասին:
Մոթաքին համաձայնագրի ստորագրումից հետո տրված մամլո ասուլիսի ժամանակ ասել է, թե «Առանց մուտքի արտոնագրի համակարգի» ներմուծումը երկու երկրների քաղաքացիներին առանց խոչընդոտների տեղաշարժվելու հնարավորություն կտա: Դա հետագայում կնպաստի զբոսաշրջիկների թվի ավելացմանը, ինչպես նաև կխորացնի տնտեսական կապերը երկու երկրների միջև»:
Համաձայնությունը ուժի մեջ կմտնի վավերացումից հետո, հավանաբար 2011թ.-ին:












