Գլխավոր » Infowar, Զինված ուժեր, Լրահոս

Մեր նորանկախ Հանրապետության ամենակայացած ինստիտուտը Հայոց Ազգային Բանակն է

Նոյեմբեր 5, 2010թ. 14:42

banak«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության hայտարարությունը


Վերջին շրջանում որոշ մամուլի միջոցներում և սոցիալական կայքերում տեղ են գտնում տեղեկատվություններ, որտեղ կոպիտ և անհարկի քննադատության թիրախ է դարձել ոչ թե Բանակում տեղի ունեցած առանձին դեպքերը, այլ Հայոց Բանակն իբրև հավաքական ինստիտուտ: Վստահ ենք, որ մեր նորանկախ Հանրապետության ամենակայացած ինստիտուտը Հայոց ազգային Բանակն է, որի դեմ յուրաքանչյուր մարտահրավեր հարված է մեր պետականությանն ու ժողովրդին:
Միևնույն ժամանակ մենք նույնպես դատապարտում ենք սպայական կազմի առանձին ներկայացուցիչների անհարիր և անընդունելի պահվածքը, որոնք պատժվել են և դեռ պետք է խստագույնս պատժվեն : Այն բոլոր սպաները, ովքեր չեն գիտակցում իրենց պարտավորություներն ու պատասխանատվությունը Հայ Ժողովրդի հանդեպ, պետք է կոչումազուրկ լինեն և վռնդվեն Զինված Ուժերի շարքերից:
Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` գտնելով, որ վերջինիս նախաձեռնած բաց և հրապարակային քաղաքականությունը օգտակար է մեր Զինված Ուժերի համար:

Հայոց Բանակը մեր պետության գոյության և մեր ժողովրդի անվտանգության միակ գրավականն է: Յուրաքանչյուր հրապարակում, որ վերաբերվում է Բանակին, պետք է չափից առավել զգույշ և հիմնավորված լինի, քանի որ այսօր Հայաստանն ու Արցախը գտնվում են պատերազմական իրավիճակում: Կոչ ենք անում հասարակական –քաղաքական դաշտի բոլոր դերակատարներին` անկախ իրենց հայացքներից և համոզմունքներից, քաղաքական խարդավանքներից զերծ պահել մեր Բանակն ու համախմբվել նրա շուրջ` իբրև Նորանկախ Հայաստանի հարատևության առհավատչյա:

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության
խորհուրդ

ArmAr.am


Դիտել Infowar, Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն