Աֆղանստանի հարցով համաժողով Ստամբուլում
Ստամբուլում կայացավ Աֆղանստանի հարցով տարածաշրջանային տնտեսական համագործակության 4-րդ համաժողովը, որին մասնակցել է մոտ 200 ներկայացուցիչ 27 երկրից և 14 միջազգային կազմակերպույուններից:
Այն անցկացվել է Թուրքիայի եւ Աֆղանստանի ԱԳՆ ղեկավարներ Ահմեդ Դավութօղլուի եւ Զալմայա Ռասուլի նախագահությամբ:
Կայացած համաժողովի հիմնական թեմաներն են եղել Աֆղանստանի վերականգնումը և անվտանգությունը: Դավութօղլուն ընդգծել է համագործակցության անհրաժեշտությունը Աֆղանստանում իրավիճակի կարգավորման համար` նշելով, որ բոլոր երկրները պետք է այս ուղղությամբ իրենց վրա վերցնեն որոշակի պարտավորություններ:
Զալմայա Ռասուլը, անդրադառնալով երկրում խաղաղության հաստատման գործընթացին, իր հերթին նշել է, որ հնարավոր են բանակցություններ որոշ խմբավորումների հետ, սակայն այնպիսի ահաբեկչական խմբավորումները, ինչպիսին է օրինակ ալ-Քաիդան, չեն կարող ներառվել այդ գործընթացի մեջ:












