Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր

Նշվեց Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի 20-րդ տարեդարձը

Նոյեմբեր 5, 2010թ. 17:25

SevanՆոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Վեհարանի հանդիսությունների սրահում, մեծ շուքով նշվեց Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի 20-ամյակը: Հանդիսությանը ներկա էին Վազգենյան դպրանոցի հովանավորներ Տեր և Տիկին Յակուբյանները, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Վահրամ Ներսիսյանցը, կառավարության ներկայացուցիչներ, Մայր Աթոռի միաբանները, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան դպրանոցի սաները, բազմաթիվ հյուրեր:
ՙԴպրանոցը մեր ազգային կյանքում գրանցված 20-րդ դարի մեծագույն հաղթանակներից է։ Դպրանոցը մեզ համար և՜ անցյալ է, և՜ ներկա, և՜ ապագա՚,- բացման խոսքում նշեց Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Տ. Գևորգ վարդապետ Սարոյանը։
20 տարիների ընթացքում դպրանոցը տվել է 142 շրջանավարտ։ Նրանցից երկուսը դարձել է Հայ Եկեղեցու եպիսկոպոս, 4-ը՝ վարդապետ, 11-ը՝ աբեղա, 50-ը՝ քահանա եւ 75-ը սարկավագ։
Դասախոսական կազմի անունից խոսք ասաց նաև բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանը:
Հանդիսությունն ավարտվեց Նորին Սրբության օրհնության խոսքով։ Նա իր գնահատանքի խոսքը ուղղեց դպրանոցի տեսչական ու դասախոսական կազմին, սաներին ու շրջանավարտներին:
ՙՅուրաքանչյուր հոգևոր կրթական հաստատության առաքելությունն է կրթել աստվածասեր, եկեղեցասեր և հայրենասեր զավակներ: Ես պիտի աղոթեմ, հայցեմ ու մաղթեմ, որ մեր կրթական հաստատություններից այնպիսի եկեղեցականներ դուրս գան, ովքեր կարդարացնեն հույսը մեր ժողովրդի և կիրականացնեն այն ուխտը և երդումը, որ պիտի փառավորի Վազգեն Վեհափառի անունը: Թող Աստված օրհնի, որ այդ կրթական հաստատությունը միշտ լուսավոր պահի մեր ժողովրդի սիրեցյալ Հայրապետի անունը և նրա բարի հիշատակը՚, – իր խոսքում նշեց Վեհափառ Հայրապետը:
Նորին Սրբությունն իր գնահատանքի խոսքն ուղղեց նաև Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի բարերարներ Տեր և Տիկին Յակուբյաններին, ովքեր հավատացին կրթական հաստատության առաքելությանը և հանձն առան հովանավորությունը դպրանոցի վերակառուցման գործի:
Հանդիսության ընթացքում հնչեցին Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարումները` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի գլխավորությամբ: Ելույթ ունեցավ նաև դպրանոցի երգչախումբը։ Ներկաները դիտեցին ՙՇողակաթ՚ հեռուստաընկերության պատրաստած ՙՎազգենյան դպրանոց-20. Ոգու պատմություն՚ ֆիլմը:
Հանդիսությունը փակվեց ՙՊահպանիչ՚ աղոթքով


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն