Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Ա.Գյուլ. «Հայ-թուրքական հարաբերություններում որոշ բաներ ընթանում են անձայն»:

Նոյեմբեր 8, 2010թ. 12:37

GjulԹուրք լրագրողի հարցին, թե. «Լոնդոնում Դուք պարգևատվելու եք նաև այն բանի համար, որ մեղմացում եք մտցրել Հայաստան-Թուրքիա հարաբերություններում: Բայց, ինչպես երևում է, այդ հարցում որևէ զարգացում չկա: Ի՞նչ կասեք այդ առնչությամբ», Թուրքիայի նախագահ Գյուլը պատասխնել է . «Հայ-թուրքական կարգավորման հարցը ոչ մահացած է, ոչ էլ` սառեցված: Ուղղակի որոշ բաներ ընթանում են անձայն»:

Տեղեկացնենք, որ այս համառոտ հարց ու պատասխանը տեղի է ունեցել օդանավում, երբ Թուրքիայի նախագահը շտապում էր Լոնդոն ` «Չեթեմ Հաուս»-ի շնորհած մրցանակը ստանալու:

Թուրքիայի նախագահը Մեծ Բրիտանիայում կունենա մի շարք հանդիպումներ:  Չորսօրյա այցի շրջանակներում սպասվում են նաև երկկողմ բանակցություններ, որոնց հիմնական թեմաներն են լինելու Եվրամիությունը, Կիպրոսը և տարածաշրջանային հարցեր: Նախագահը հանդիպում է ունենալու նաև տեղի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն