Գլխավոր » NKR, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Գագիկ Հարությունյան.«Մի գետը երկու անգամ չես մտնի»

Նոյեմբեր 8, 2010թ. 13:15

NoravanqԻնչպես տեղեկացրել ենք, Թուրքիայի նախագահ Գյուլը   խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին հատարարել էր, թե. «Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած հարաբերությունների կարգավորման գործընթացը ոչ մահացել է, ոչ էլ սառել: Ուղղակի որոշ բաներ անձայն են ընթանում»: Հայտնի է սակայն, որ պաշտոնական Երևանը հերքում է լուռ դիվանագիտության մասին լուրերը:

Այսօր անդրադառնալով այս խնդրին, «Նորավանք» գիտակրթական համալիրի տնօրեն Գագիկ Հարությունյանն ասել է, թե հայ-թուրքական դիվանագիտությունը միշտ էլ եղել է բանակցությունների, հանդիպումների ու քննարկումների դաշտում, ինչը շարունակվում է և այսօր. «Գործընթացը գտնվում է 2-րդ փուլում, ուր Հայաստանը դիրքային առավելություն կունենա:  Քանի որ մեր երկիրը միջազգային հանրությանը ցույց տվեց, որ հուսալի գործընկեր է, կատարում է ստանձնած պարտավարությունները` ի տարբերություն Թուրքիայի:

Կարծում եմ, եթե սկսվի գործընթացի երկրորդ փուլը, իսկ նման բան հնարավոր է, ապա պետք է հիշենք այն ասացվածքը, որ մի գետը երկու անգամ չես մտնի: Սա կլինի նոր իրողություն այդ գործընթացում, կլինի ուժերի նոր հարաբերակցություն»,-ասաց Հարությունյանը, հավելելով. «Այս դեպքում Հայաստանն ավելի շատ դաշնակից ու աջակից երկրներ կունենա, քան նախկինում: Սա թույլ կտա մեզ ունենալ դիրքային առավելություն ու ավելի արժանապատիվ վարել այս բանակցությունները»,-եզրափակեց նա:

ArmAr.am


Դիտել NKR, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն