Բախում հույների ու թուրքերի միջև
Նոյեմբեր 8, 2010թ. 14:59
Թուրքական Radikal-ը փոխանցում է, թե Կիպրոսի Հանրապետությունում ավանդաբար անցկացվող «Ընդդեմ ռասիզմի» համերգ-փառատոնի ընթացքում սուր բախում է տեղի ունեցել հույների ու թուրքերի միջև:
Թուրք հանդիսատեսի ուղղությամբ շարժվել են «Հելենական պայքարի շարժում» եւ «Ընդդեմ ամբողջ Կիպրոսի զավթման» խմբավորումների մոտ 100 անդամներ, ովքեր բացականչել են. «Օտարնե՜ր, հեռացեք Կիպրոսից»։
Չնայած ոՈստիկանության ջանքերին, փակել ճանապարհը, սակայն լարվածությունը մեծացել է։ Սկսվել է ծեծկռտուք։
Բախման ընթացքում 2 տեղից դանակահարվել է Կիպրոսի թուրքական հատվածից ժամանած երգիչ Սերթուն Աքդողանը եւ տեղափոխվել հիվանդանոց։ Կան վիրվորներ, յոթը` ձերբակալվել են։
ArmAr.am












