Իրանի և «վեցյակի» միջև միջուկային բանակցությունները կվերսկսվեն
Նոյեմբեր 8, 2010թ. 15:45
Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև միջուկային բանակցությունները մոտ ժամանակներս կարող են վերսկսվել և բանակցությունների վայր կարող է ընտրվել Թուրքիան:
Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մանուչեհեր Մոթաքին: Նա ասել է, թե. «Մենք հաղորդել ենք մեր թուրք գործընկերներին, որ համաձայնության ենք եկել այդ բանակցությունները Թուրքիայում անցկացնելու շուրջ»:
Չնայած արված հայտարարությանը, Մոթաքին նաև հավելել է, որ բանակցությունների վայրը, ժամկետը և օրակարգը դեռևս ենթակա են քննարկման:












