Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան

Դավութօղլուն անսպասելի այց է կատարել Իրաք

Նոյեմբեր 8, 2010թ. 17:30

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն անսպասելի այց է կատարել Իրաք: Արտգործնախարարը առաջին հերթին Էրբիլում հանդիպել է Իրաքի հյուսիսում տարածքային կառավարության առաջնորդ Մեսուտ Բարզանիի և վարչապետ Բեհրամ Սալիհիի հետ: «Թուրքիան  ջանքեր է գործադրում Իրաքում լիակատար կայունություն հաստատելու ուղղությամբ»,- հայտնել է Դավութօղլուն նախքան հանդիպումը: Ավելի ուշ նա մեկնել է Բաղդադ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հետ հանդիպման:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն