Ինչի՞ց է բորբոքվել թուրք խորհրդարանականը
Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական խմբի փոխնախագահ Մուսթաֆա Կաբակչին այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասել է, թե թուրքական ու ադրբեջական խորհրդարանականների միջև չկա անհամաձայնություն Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականության վերականգնման հարցում: Ապա տաքացած հավելել, թե. «Թուրքիան մշտապես եղել ու կլինի եղբայրական Ադրբեջանի կողքին»:
Ի՞նչն է Մուսթաֆա Կաբակչին հանել հունից և ինչո՞ւ է խորհրդարանականն այսչափ տաքացած վերհիշել ադրբեջանա-թուրքական եղբայրության մասին:
Բանն այն է, որ քոչվոր ցեղախմբերի դասում թուրքերն իրենց առավել «ազնվական» են համարում ու վերևից նայում արհեստածին փոքր եղբորը: Հենց այս վերաբերմունքից էլ ծնվում է արհամարհանքը թյուրքական ցածրակարգ ցեղախմբի ժառանգների` ադրբեջանցիների հանդեպ:
Ի դեպ, այս երևույթը Թուրքիայում գնալով համատարած բնույթ է կրում, նկատելի է հակաադրբեջանական տրամադրությունների աճ: Բնականաբար, այն չի կարող իր հակազդեցությունը չունենալ Ադրբեջանում: Այստեղ էլ գնալով սրվում են հակաթուրքական տրամադրությունները:
Երկու «եղբայրների» միջև սրվող թշնամանքն է, որ բորբոքել է թուրք խորհրդարանականին:
ArmAr.am












