Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ստրասբուրգ
Նոյեմբերի 7-10-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած
պատվիրակությունը գտնվում է Ստրասբուրգում` մասնակցելու “Ակադեմիական ազատության և
հաստատությունների ինքնավարություն. պետական մարմինների դերը” խորագրով համաժողովի
աշխատանքներին, որի ընթացքում նախատեսվում է նաև նախարարի ելույթը: Ստրասբուրգ կատարած
այցի ընթացքում Ա. Աշոտյանը կհանդիպի Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թ. Յագլանդի
հետ, ինչպես նաև կայցելի ԵԽ-ում Մշտական ներկայացուցչություն: Նախարարի գլխավորած
պատվիրակությունն աշխատանքային հանդիպում կունենա ԵԽ քարտուղարության կրթության
հարցերով պատասխանատուների, ԵԽԽՎ մշակույթի, գիտության և կրթության հանձնաժողովի
նախագահ Գվոզդեն Ֆլեգոյի հետ: Նախարարը կայցելի նաև Ստրասբուրգի ազգային ճարտարապետական
բարձրագույն դպրոց, ուր հանդիպում կունենա Ճարտարապետական խորհրդատվության,
քաղաքաշինության և բնապահպանության գլխավոր տնօրինության` ի դեմս Ժան Մարկ Բիրի և
Ստրասբուրգի ազգային ճարտարապետական բարձրագույն դպրոցի տնօրեն Ֆիլիպ Բաշի հետ:












