Շնորհվել է վաստակավոր գործիչի պատվավոր կոչում
Նոյեմբեր 9, 2010թ. 08:27
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր` ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար եւ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ Ռազմիկ Պետրոսյանին Արցախի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին:












