Գլխավոր » Լրահոս

Գյուլ.«Թուրքիան հասնելու է ԵՄ անդամակցությանը»

Նոյեմբեր 10, 2010թ. 10:55

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեղադրել է Եվրամիության անդամ երկրներին Թուրքիայի` ԵՄ  անդամակցելու գործընթացին խոչընդոտներ առաջադրելու  մեջ:  BBC-ի հաղորդմամբ Գյուլն  ասել է, թե Թուրքիայի առջև «անարդար և արհեստական» խոչընդոտներ են ստեղծվում, սակայն հրաժարվել է մանրամասնել այդ մեղադրանքները:  Նախագահը հայտարարել է, որ իր երկիրը շարունակելու է հասնել ԵՄ անդամակցությանը, և պատրաստակամություն է հայտնել իրականացնելու  դրա համար անհրաժեշտ բոլոր նախապայմանները:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն