Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հիասթափված է ԱՄՆ-ից

Նոյեմբեր 10, 2010թ. 10:30

Ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության` նոյեմբերի 7-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների գնահատականի վերաբերյալ, ուր նշված է.

«Նոյեմբերի 8-ին ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը, կապված Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների հետ ընդունում ենք զարմանքով ու հիասթափությամբ», – ասված է Ադրբեջանի ԱԳ գերատեսչության տարածած հայտարարությունում:

«Պետքարտուղարությունը հայտարարել է, թե նոյեմբերի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում «չեն համապատասխանել միջազգային չափորոշիչներին»: Հայտարարությունում վկայակոչվում են այն եզրահանգումները, որոնց հանգել են ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունները, ԵԽԽՎ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ու Եվրախոհրդարանի առաքելությունները: Սակայն վկայակոչվող փաստաթուղթը, չի պարունակում այն գնահատականը, որը տվել է Պետքարտուղարությունը», – Ադրբեջանի  տարածված հայտարարությունում:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն