«Արցախի երիտասարդությունը ճիշտ արժեքային կողմնորոշում ունի»
Նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Հաստատելով նստաշրջանի օրակարգում առաջարկված լրացումները, ապա և նիստի օրակարգը, խորհրդարանը ձեռնամուխ եղավ հարցերի քննարկմանը։
Նախքան օրինագծերի քննարկմանն անցնելը՝ ԱԺ նախագահը հանրապետության երիտասարդությանն ուղղված շնորհավորական խոսք հղեց Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ։ ՙԵս կարծում եմ, ասաց նա, որ Արցախի երիտասարդությունը լիարժեք իրավունք է վաստակել ոչ միայն նշելու այդ օրը, այլև ստանալ բազմաթիվ շնորհավորանքներ։ Ուստի ուզում եմ իմ գործընկերների՝ խորհրդարանի, անունից շնորհավորել մեր երկրի երիտասարդությանը, ևս մեկ անգամ փաստել, որ մեր երիտասարդ սերունդը մեծ պատասխանատվություն է ստանձնել երկրի ապագա ճակատագրի համար։ Համոզված եմ, որ Արցախի երիտասարդությունը ճիշտ արժեքային կողմնորոշում ունի և պատրաստակամ է դիմակայելու երկրի առջև ծառացած նոր մարտահրավերները, շարունակելու մեր երթը դեպի վերջնական հաղթանակ՚։
ArmAr.am












