ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է առաջ մղի ԼՂՀ փաստացի անկախությունը ճանաչելու գործընթացը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի <<Ժողովրդավարություն>> խմբակցության հայտարարությունը է Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների կողմից արձանագրված բազմաթիվ խախտումների մասին:
Անցած կիրակի Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ այդ երկրում ժողովրդավարությունը ոտնահարված է: Միջազգային դիտորդները, բացառությամբ ԱՊՀ առաքելության, արձանագրել են ընտրական օրենսգրքի բազմաթիվ խախտումներ:
Այդ դիտարկումների խտացված պատկերը ներկայացրեց ԱՄՆ Պետդեպարտամենտը` հայտարարելով, որ §Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին¦:
Գործնականում դա հավասարազոր է նրան, որ Միացյալ Նահանգների կառավարությունը, ինչպես նաեւ միջազգային մի շարք կազմակերպություններ չեն ճանաչում քվեարկության արդյունքները եւ դրանք համարում են կեղծված:
Կարելի է փաստել, որ նման գնահատականի համար բավարար հիմքեր ստեղծել է ադրբեջանական ժողովուրդը, որը զանգվածաբար չի մասնակցել քվեարկությանը: Ցուցակներում գրանցված քաղաքացիների կեսը չի ներկայացել ընտրատեղամասեր: Դա նշանակում է, որ հանրությունը որեւէ վստահություն չի ունեցել, թե իր քվեարկությունից է կախված ապագա խորհրդարանի կազմի ընտրությունը:
Երեւույթը պետք է համարել լուռ բողոքի արտահայտություն, ինչը խոսում է Ադրբեջանում իշխող քաղաքական նիհիլիզմի եւ իշխանությունների հանդեպ ատելության մասին:
Այս իրավիճակում օրախնդիր է դառնում, որպեսզի միջազգային հանրությունը, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, գործնականում լեգիտիմացնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ իր շփումները եւ առաջ մղի ժողովրդավարական եւ իրավական ԼՂՀ փաստացի անկախությունը ճանաչելու գործընթաց:
Խորհրդարանական տապալված եւ միջազգային հանրության համար խիստ կասկածելի ընտրություններով Ադրբեջանը փաստորեն առկա խնդիրների կարգավորման այլ հնարավորություն չի թողնում:
ArmAr.am












