Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Սահակաշվիլին սկսում է փափկել

Նոյեմբեր 11, 2010թ. 10:15

ShakashviliՎրաստանը  պատրաստ է առանց նախապայմանների Ռուսաստանի հետ բանակցություններ վարել, եթե Ռուսաստանը բարի կամք դրսևորի և սկսի բանակցել Թբիլիսիի հետ: Այս մասին հայտարարել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ներքին գործերի նախարարությունում կազմակերպված հանդիպման ժամանակ:

«Մենք չենք ցանկանում առճակատում ոչ մեկի հետ, մենք ընդամենը պաշտպանվում ենք: Եթե Ռուսաստանը բարի կամք դրսևորի և բանակցություններ սկսի Վրաստանի հետ, Վրաստանը միշտ պատրաստ կլինի այդ բանակցություններին: Եթե մեզ հետ խոսեն ինչպես ինքնիշխան երկրի հետ, որն ունի ժողովրդավարական միջոցներով ընտրված ղեկավարություն, մենք առանց որևէ նախապայմանների միշտ պատրաստ ենք եղել, պատրաստ ենք հիմա և պատրաստ կլինենք դրանց հաջորդ տարի»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն