Թուրքիան շարունակում է չբավարարել Եվրոպային
Բրյուսելը պատրաստ չէ ընդունելու Թուրքիային ԵՄ: Բրյուսելում հրապարակվել է ԵՄ ընդլայնման գործընթացի վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցը: Անդամակցման թեկնածու երկրների ցուցակին ավելացվել է Մոնտենեգրոն: Թուրքիայի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ բարդ: «Թուրքիան շարունակել է իր բարեփոխումները, մասնավորապես սահմանադրական ռեֆորմը: Սակայն ոչ ոք չի կարող բավարարված լինել բանակցությունների ներկա ընթացքով: Թուրքիան պետք է շտապ կատարի ԵՄ առջև ստանձնած իր պարտավորությունները` համաձայն կոլեկտիվ պայմանագրի հավելյալ արձանագրության, և առաջընթաց գրանցի ԵՄ գործող անդամ Կիպրոսի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- ասել է լրագրողներին Եվրամիության ընդլայնման և հարևանության եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
ArmAr.am












