Մենթալիտետի տարբերություն
Ժողովուրդ մի զարմանալի հակասություն եմ նկատել հայկական ու արևմտյան հասարակական մտացողության մեջ:Եվրոպայում օրինակ կյանքի վատ պայմաները,սոցիալական ծանր վիճակը,աղքատությունը,գործազրկությունը,կենցաղային ցածր մակարդակը,ֆինանսական ճգնաժամերը զարկ են տալիս ազգայնականությանը(նույնիսկ ազգայնամոլությանը ու շովինիզմին),նման իրավիճակումներում ծնվեցին այնպիսի երևույթներ ինչպիսիք եին նացիզմը,ֆաշիզմը,ներգաղթյալների դեմ շարժումները,քսենոֆոբիան,դավադրություների տեսություները:Վատ կյանքի համար եվրոպացին երբեք չի մեղադրում իր իշխանավորին նա միշտ գտնում է օտար մեղավորների սկսած սիոնիստական դավադրություներից վերջացրած արաբների ու թուրքերի թվաքանակի ավելացումից,ու ոչ միայն արևմուտքում ,հարցրեք ցանկացած ռուս ազգայնականի ու նա Ձեզ կասի ,որ Ռուսաստանի բոլոր դժբախտություներում ջհուդներ են մեղավոր,ցանկացած ուկրանիացի կմեղադրի մոսկալներին,լյախերին բայց ոչ սեփական իշխանութուներին,թուրքերի մոտ ավելի շուտ շիզոֆրենիկ դրսևորումների կհանդիպեք Հայկական Համաշխարհային Դավադրության ու նման հիմար բաների մասին:Ինչև է ծանր կյանքը համախմբում է արևմտյան հասարակություները ու զարկ է տալիս հզորազոր ազգայնական շարժումներտի իսկ մեր մոտ ՀԱԿԱՌԱԿՆ Է,ՀՀ-ի վերջին տարիների ծանր պայմաները միայն ավելացրել են հակահայրենասիրական երևույթները և դրսևորվում են սեփական ազգը,պետությունը ,բանակը ատելով,ազգին ,հայրենիքին վերաբերվող հայհոյախոսությամբ ,մենք ամենավատ ազգն ենք,ես անտեր երկիրա ու նման այլ կարգի մտածելակերպով:
Ինչումն է նման մտացելակերպերի տարբերությունը չեմ կարողանում հասկանալ,երևի մենթալիտետի հարցա,բայց հաստատ դա ի օգուտ մեզ չի խոսում:
www.hayazgaynakan.do.am
ArmAr.am












