Վրաստանը բանակցում է Պենտագոնում
Նոյեմբեր 12, 2010թ. 15:13
Վրաստանի պաշտպանության փոխնախարար Իրակլի Վաշակիձեն փակ դռների հետևում բանակցություններ է վարել Պենտագոնում: Հանդիպումից հետո Վաշակիձեն հայտնել է, որ այն կայացել է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի շրջանակներում: “Սա գործնական հանդիպում էր, որը շատ արդյունավետ էր”,- հայտնել է Վաշակիձեն` չտալով հանդիպման մանրամասները:












