Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Հեռուստամարաթոնը հսկայական դեր է ունեցել հայության միավորման գործում

Նոյեմբեր 12, 2010թ. 16:00

HimnadramՀայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը դիմում է իր անդամներին և բարեկամներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոյեմբերի 25-ի հեռուստամարաթոնին աջակցելու կոչով

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) կոչ է անում Միության անդամներին, բարեկամներին և հանրությանը իրենց նվիրատվությունն անելու ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի «Ջուրը կյանք է» հեռուստամարաթոնին, որը տեղի կունենա Լոս Անջելեսում, նոյեմբերի 25-ին` Գոհաբանության օրը:

Ավելի քան մեկ տասնամյակ այս հեռուստամարաթոնը հսկայական դեր է ունեցել սփյուռքի, Հայաստանի և Արցախի հայությանը միավորելու գործում:

Ձեր այս տարվա հանգանակությունները կուղղվեն Արցախի ջրային ենթակառուցվածքների վերականգնմանը և խմելու ջրի համակարգի անցկացմանը, որը կնպաստի այդ շրջաններում արցախցիների կենսամակարդակի բարձրացմանը: Ներկայումս Արցախի մոտ 200 գյուղեր զրկված են խմելու ջրից:

Հեռուստամարաթոնը միաժամանակ կշարունակի իր աջակցությունը Հայաստանի և Արցախի գյուղական համայնքների զարգացման ծրագրին, որից արդեն իսկ օգտվել են Հայաստանի և Արցախի սահմանամերձ ավելի քան 20 գյուղական համայնքներ:

Անկախության համար պայքարի առաջին իսկ օրերից ՀԲԸՄ-ն աջակցել է Արցախի քաղաքացիներին շարունակական ճնշումների դեմ և ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարում:

Ձեր ներդրումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին կշարունակի արցախցիներին աջակցելու ավանդույթը` երաշխավորելով բարեկեցիկ կյանք և պայծառ ապագա Արցախի ժողովրդի համար:

18 տարի առաջ իր ստեղծումից ի վեր « Հայաստան» համահայկական հիմնադրամը ավելի քան 200 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրեր է իրականցրել Հայաստանում և Արցախում:  Այն կառուցել և վերակառուցել է ավելի քան 470կմ երկարությամբ ճանապարհ, 212կմ երկարությամբ ջրագիծ ու ջրատար, 144կմ գազատար, շուրջ 218 դպրոց և մանկապարտեզ, հարյուրավոր բնակելի կառույցներ, առողջապահական հիմնարկներ, մշակութային կենտրոններ ի շահ հայ ժողովրդի:

ArmAr.am


Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն