Գլխավոր » TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Ադրբեջանը դուրս է գալիս Մինսկի խմբի բանկացությունների ձեւաչափի դեմ

Նոյեմբեր 13, 2010թ. 10:56

hhԵԱՀԿ-ում ՀՀ դեսպանը ելույթ է ունեցել Մինսկի խմբի համանախագահների զեկույցի կապակցությամբ

Նոյեմբերի 11-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Աշոտ Հովակիմյանը, ի պատասխան Մինսկի խմբի հանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի զեկույցի, հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես նշել է.

«Ինչպես նշվել էր Աստրախանի եռակողմ հանդիպմանը հաջորդած՝ նախագահ Մեդվեդեւի մամուլի ասուլիսի ընթացքում, նախագահները հանձնարարել են արտաքին գործերի նախարարներին շարունակել բանակցությունները` հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու նպատակով:

Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում` հենց այս դահլիճում հայտարարում է, որ հիմնարար սկզբունքները կորցրել են իրենց կարեւորությունը, եւ ժամանակի եւ էներգիայի վատնում է դրանց քննարկումը: Ինչպե՞ս կարող է Ադրբեջանի դեսպանը անիմաստ համարել այն, ինչի շուրջ Ադրբեջանի Նախագահը հանձնարարել է իր նախարարին բանակցել:»

Հայաստանի դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանն այս դիրքորոշմամբ, փաստորեն, դուրս է գալիս Մինսկի խմբի եռանախագահների աջակցությամբ ընթացող բանկացությունների ձեւաչափի դեմ:

Եզրափակելով ելույթը՝ Աշոտ Հովակիմյանն ասել է. «Մեկ այլ հարց, որ ես կցանկանայի բարձրացնել, վերաբերվում է վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերին: Ռազմական ոլորտում վստահության եւ անվտանգության ամրապնդման միջոցների ներկայացումը ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բազմաթիվ փաստաթղթերի անբաժան մասն է, որը, սակայն, շարունակաբար մերժվել է Ադրբեջանի կողմից: Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ այդ ուղղությամբ կատարված առաջին քայլին պետք է հաջորդեն վստահության ամրապնդման այլ միջոցներ: Ադրբեջանը, սակայն, վստահության ամրապնդման ուղղված առաջին քայլն անգամ օգտագործեց նեղ քարոզչական նպատակներով, ինչը ոչ թե վստահությունը, այլ անվստահությունն է խորացնում: Մթնոլորտը սրում են նաեւ Ադրբեջանի բարձր ղեկավարության պատերազմաշունչ հայտարարությունները, սպառնալիքները, որոնց նպատակն է ձախողել բանակցությունները:»


Դիտել TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն