Ադրբեջանը հանձինս Լ. Տեր-Պետրոսյանի, Հայաստանում գտավ իր գաղափարների երկրպագուին
«Новое Время»-ն անդրադառնալով Լ. Տեր-Պետրոսյանի նոյեմբերի 9-ին կայացած ելույթին, ուր վերջինս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Գորիսում հայկական լրատվամիջոների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հնչեցրած ելույթում հայ ժողովրդի առավելությունների ու առանձնահատկությունների փաստումն անվանել է «ռասիզմ»` գրում է. «Ադրբեջանական քարոզչությունը` հանձինս Լ. Տեր-Պետրոսյանի, վերջապես Հայաստանում գտավ իր գաղափարների երկրպագուին: Ադրբեջանական մամուլը ցնծությամբ ընդունեց Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը: Մի քանի օր շարունակ ողջ ադրբեջանական լրատվամիջոցներըն իրենց բաղձալի հղումներն էին անում Տեր-Պետրոսյանի ելույթից»:
Հոդվածում նշվում է, որ Տեր-Պետրոսյանն ինքն էլ արդեն չի գիտակցում, որ իշխանությունների հանդեպ իր ատելությունը վերաճել է ատելության հենց Հայոց պետականության և ամեն հայկականի հանդեպ: Միևնույն ժամանակ թերթը շեշտում է, որ ՀՀ նախկին նախագահի նման պահվածքը զարմանալի չէ. չէ որ դեռ 1992թ-ին «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում Լ. Տեր-Պետրոսյանն ասել է. «Կցանկանայի մտածել, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը կբավարարի բոլոր կողմերին, չէ՞ որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում»:
ArmAr.am












