Գլխավոր » TOP, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Սերժ Սարգսյանը մեկնել է մեր երկրի պաշտպանական դիրքեր ու Արցախի Հանրապետություն

Նոյեմբեր 13, 2010թ. 14:00

Serj SArgisyanՍերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է մեր երկրի պաշտպանական դիրքեր եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Նախագահ Սարգսյանը և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին:

Հայաստանի և Արցախի ղեկավարները ներկա են գտնվել ԼՂՀ պաշտպանության բանակի զորավարժություններին, անցկացրել պաշտպանական շրջանի դիտարկում, ինչպես նաև մասնակցել Պաշտպանության բանակի անձնակազմի համար կառուցված բնակարանների հանձնման արարողությանը: Սերժ Սարգսյանն այնուհետ զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:


Դիտել TOP, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն