Գլխավոր » Infowar, Լրահոս, Վերլուծական

Ազգային հանդուրժողականության և ադրբեջանական ֆիլմերի մասին

Նոյեմբեր 13, 2010թ. 15:23

Ara_Papyan-ArmAr.amԵս մեկն եմ այն մարդկանցից, որ Facebook-ի վրա միացել է ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությանն ընդդիմացող նախաձեռնությանը: Արդյո՞ք, այնքան նեղմիտ ազգայնական եմ, որ դեմ եմ մշակութային շփումներին:

Բնավ՝ ոչ: Դեռևս երկու-երեք տարի առաջ, երբ հայ քաղաքական և հասարակական գործիչների շրջանում, ինչպես միշտ օտարերկրյա ֆինանսավորմամբ, հարցախույզ էր անցկացվում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագայի շուրջ, ես ինքս եմ առաջարկել նախաձեռնել, ապաև ընդլայնել փոխադարձ մշակութային կապերը:

Հիմա ի՞նչ է փոխվել, որ դեմ եմ: Փոխվել է շատ կարևոր բան: Ոտնահարվել է արդարությունը, այսինքն՝ խախտվել է փոխադարձության սկզբունքը: Եթե Երևանում, կարծես այս անգամ ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ, նպատակ կա անցկացնել ադրբեջանական ֆիլմերի դիտում, ապա Բաքվում էլ պիտի կազմակերպվի համարժեք միջոցառում, այսինքն՝ պիտի կազմակերպվի հայկական ֆիլմերի ցուցադրություն: Եթե սա չի արվում, ապա ամբողջ աշխարհին  սխալ ուղերձ է հղվում՝ մարդիկ մտածում են, որ միայն հայերի մեջ հանդուրժողականություն սերմանելու կարիք կա:

Ես չեմ կարող պնդել, որ մենք արևմտյան չափանիշներով հանդուրժող հասարակություն ենք: Անտարակույս մենք հանդուրժողականության պակաս ունենք մեր իսկ հասարակության որոշ փոքրամասնությունների նկատմամբ: Այս առումով մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու: Սակայն հայ հասարակության հանդուրժողականության մակարդակը մի քանի գլուխ բարձր է ադրբեջանական հասարակության հանդուրժողականությունից: Եվ սա վերաբերում է ոչ միայն ազգամիջյան հարաբերություններին:

Փոխադարձության սկզբունքը կարևորագույն սկզբունք է միջպետական հարաբերու­թյուններում: Այն անշեղորեն պետք է պահպանել: Միջպետական հարաբերություններում որևէ չարդարացված զիջում մեր տարածաշրջանում ընկալվում է որպես թուլության նշան և հղի է խիստ վտանգավոր հետևանքներով:

Պետք չէ մոռանալ, որ մեր հասարակության տեսած վերջին ադրբեջանական ֆիլմը Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մասնակցությամբ էր:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավարArmAr.am


Դիտել Infowar, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն